ՄամուլՔաղաքականություն

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

«Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևան վերադառնալուն պես պետք է բանակցություններ սկսել ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ն ցրելու մասին:

«Մենք պատրաստ ենք վարչապետի վերադառնալուն պես քննարկումների ֆորմատը հասկանալ, թե ինձ ձևաչափով պետք է մասնակցություն ունենանք, և տարբեր քաղաքական ուժերից ինչ դիրքորոշում ունեն, և ըստ այդմ էլ՝ քննարկումներն ունենանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ այս տարի պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնեն, և հարցին, թե հնարավո՞ր է թեկուզ տեխնիկապես հասցնել այս տարվա մեջ անցկացնել, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց.

«Եթե մենք խնդիրները տեսնում ենք քննարկման դաշտում՝ մենք պետք է այդ քննարկումներն ունենանք և հաշվի առնենք այն քաղաքական մոտեցումները և դրանից բխող մնացած հանգամանքները, որից հետո արդեն եզրակացություն կայացնենք, ինչի  հետ կապված մեր քաղաքական ուժը վերջնական պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»:

Հարցին, թե իրենք որևէ խոչընդոտ տեսնո՞ւմ են խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնելու համար, խմբակցության քարտուղարը պատասխանեց, թե քանի դեռ համակողմանի քննարկում չի եղել, խոչընդոտների մասին խոսելը տեղին  չի համարում:Այն դիտարկմանը, որ կան ուժեր, ովքեր տեսակետ են հայտնում, որ մայրաքաղաքում 50 տոկոսից էլ պակաս մասնակցությունը հուշում է, որ հանրության համար էլ նման պահանջ դրված չէ, արդյոք համակարծիք է, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց.

«Քանի դեռ քննարկումներ տեղի չեն ունեցել, ես նման ձևակերպումներով ու մեկնաբանություններով հանդես չեմ գա»:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով