Մամուլ

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանը

Ազգային Ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային Ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Լուսավոր Հայաստան խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Gepostet von Ani Samsonyan am Mittwoch, 19. Dezember 2018
Կիսվել նյութով