Աշխարհ

Աթենքում որդու աչքի առաջ սպանել են Քութայիսի «օրենքով գողերի» առաջնորդներից մեկին

Աթենքում որդու աչքի առաջ սպանել են Քութայիսի «օրենքով գողերի» առաջնորդներից մեկին

Հունաստանում սպանել են Քութայիսի «գողական» առաջնորդներից մեկին՝ Շոթա Թևդորաձեին, ով քրեական աշխարհում հայտնի էր որպես Շոթիկո։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմը»։

Աղբյուրի տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել այս գիշեր Աթենքում։ 41-ամյա Թևդորաձեի գլխին կրակել են որդու աչքի առաջ։

shotiko

Որպես սպանության հավանական պատճառ նշվում են նրա տարաձայնությունները Վաժա Բիգանիշվիլիի (Վաժա Թբիլիսսկի) հետ՝ Գեգա Մոդեբաձեի «գողական» կարգավիճակի շուրջ։

Կիսվել էջում