Մամուլ

Ազգախա՛բ Փաշինյան Նիկոլ, օրենքով սահմանված կարգով, ապահովի՛ր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքներն

Ազգախա՛բ Փաշինյան Նիկոլ, օրենքով սահմանված կարգով, ապահովի՛ր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքներն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյանը՝ հայտարարություն է տարածել

«Պատվախնդի՛ր Հայեր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հստակ գիտակցում է, որ լցվել է ձեր՝ հաղթանակած  հերոս հայերիդ համբերության բաժակը և  անհամբեր սպասում եք հրապարակներ դուրս գալու և համաժողովրդական ազգային պայքարի միջոցով հինավուրց և Քրիստոնյա Հայաստանը Փաշինյան Նիկոլի հակաժողովրդական և հակազգային իշխանությունից մաքրելու մեր կոչին միանալուն:

Փաշինյան Նիկոլը հասկանում է, որ վաղուց կորցրել է իրեն միամտաբար հավատացած և իրեն իշխանության բերած քաղաքացիների վստահությունը, և Փաշինյան Նիկոլի իշխանության քաղաքական միակ հենարանը մնացել է Կորոնովիրուսի պանդեմիան, որի տարածումը կանխելու պատրվակով հայտարարված Արտակարգ դրությունը ցույց էր տվել և տալիս է իր անարդյունավետությունն այդ հարցում, բայց դեռևս արդյունավետ է Փաշինյան Նիկոլի ապազգային իշխանությունը պահպանելու հարցում:

Փաշինյան Նիկոլը շատ լավ գիտակցում է, որ միայն Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման միջոցով կարող է Հայաստանում սահմանափակել հավաքներ (հանրահավաքներ, միտինգներ) կազմակերպելու մեր բոլորիս սահմանադրական իրավունքը, որի վերջնական նպատակը լինելու է համաժողովրդական շարժման միջոցով Հայաստանը  հակաժողովրդական և հակազգային ռեժիմից ազատագրելը, և Հայաստանում ազգային-պետական իշխանություն ձևավորելը:

Ըստ այդմ՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ազգախաբ Փաշինյան Նիկոլից պահանջում է՝ օրենքով սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքներն՝ այդ թվում խաղաղ հավաքներ (հանրահավաքներ, միտինգներ) կազմակերպելը և Հայաստանում նոր՝ ազգային-պետական իշխանություն ձևավորելը»:

Կիսվել նյութով