Մամուլ

Ազատության հրապարակում հավաքվում են հանրահավաքի

Ազատության հրապարակում հավաքվում են հանրահավաքի

Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է մեկնարկելու։

Ժամը 20:00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:

Նշենք, որ Արցախում հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։

Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին հղած ուղերձում հայտարարել էր, որ Արցախում անժամկետ շարժում են սկսում։

Կիսվել էջում