ԺամանցՇոու-բիզնես

Ադրիանա Գալստյանի գունեղ ֆոտոշարքը և իր առօրյայի, խոհանոցում պատրաստելու, գնումներ կատարելու և գալիք տոների մասին

«Երբ ինչ-որ բան լավ չի ստացվում, նորից անցնում եմ գործի». Ադրիանա Գալստյանը` իր առօրյայի, խոհանոցում պատրաստելու, գնումներ կատարելու և գալիք տոների մասին

Դերասանուհի Ադրիանա Գալստյանին հռուստադիտողը տեսնում է տեսահոլովակներում, «Նռան հատիկ» հեռուստասերիալում, վերջերս՝ նաև «Հեքիաթահարված» և «Ժամանակն է» նոր գեղարվեստական ֆիլմերում. այ թե ինչպիսին է նա առօրյայում,  ինչ սովորություններ ու նախասիրություններ ունի, կատարու՞մ է արդյոք գնումներ, թե զերծ է մնում խանութ գնալուց, ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ բացահայտել է դերասանուհին: Ադրիանան պատմեց իր նախընտրած ոճի, սիրած գույների, ուտեստների, ամանորյա զարդարանքների և այլնի մասին: Նա բացահայտեց նաև, որ շատ լավ է իրեն զգում խոհանոցում, և եթե նույնիսկ որևէ բան այնպես չի ստացվում, չի հուսալքվում ու կրկին անցնում է գործի:

adrianna galstyan1

– Առավոտյան արթնացար. առաջին բանը, որ պարտադիր պետք է անես:

– Աղոթել ու շնորհակալ լինել Աստծուն ամեն նոր օրվա համար:

– Սուրճ թե՞ թեյ:

– Թեյ, միանշանակ, այն էլ ձմռանը:

– Ո՞ր իրերն են, որ տանից դուրս գալիս պարտադիր պետք է դնես պայուսակի մեջ:

– Դրամապանակ, անձնագիր, օծանելիք, մազակալ, ականջակալ:

– Երբեմն-երբեմն լինու՞մ են օրեր, որ ինքդ կատարես գնումներն ու մի համեղ բան էլ պատրաստես խոհանոցում:

– Այո՛, նմանատիպ օրեր շատ-շատ են լինում: Խոհանոցում լինելն ու զանազան ուտեստներ պատրաստելն իմ նախասիրությունն է:

– Գնումներ կատարելիս կա՞ որևէ բան, որին առանձնահատուկ ուշադրություն ես դարձնում, և պարտադիր պայման է քեզ համար:

adrianna galstyan

– Դե՛, ինչպես բոլորը, ես նույնպես առաջինը ուշադրություն եմ դարձնում պահպանման ժամկետին, իսկ ինչ վերաբերում է բանջաեղենին, կարևորը՝ լինի թարմ ու լավ լվացված:

– Ինչպիսի՞ն է Ադրիանան խոհանոցում. առհասարակ, սիրու՞մ ես պատրասել և արդյո՞ք գոհ ես լինում արդյունքից:

– Շատ ակտիվ եմ լինում խոհանոցում:  Սիրում եմ պատրաստել երաժշտության ներքո: Հիմնականում հաջողեցնում եմ համեղ պատրաստել.երբ ինչ-որ բան այն չի ստացվում, չեմ զլանում, նորից անցնում եմ գործի:

– Ո՞ր խոհանոցն ես նախընտրում:

– Առաջին տեղում հայկական ավանդական խոհանոցն է ինձ մոտ, հետո մեքսիկական, իտալական, լիբանանյան և նոր վրացական:

– Սիրածդ միրգը՞:

– Նարինջ եմ ամենից շատ սիրում:

adrianna galstyan2

– Առանձնահատուկ ուշադրություն  ունե՞ս քաղցրավենիքի, հրուշակեղենի հանդեպ թե՞ հակառակն է քեզ մոտ:

– Քաղցրակեր չեմ, բայց էլ ինչ սուրճի սեղան առանց քաղցրի և մտերիմ ընկերուհիների:

– Տարվա ո՞ր եղանակն է ամենասիրելին:

– Ամառ. ծնվել եմ ամռանը՝ օգոստոս ամսին:

– Ո՞ր ոճի հագուստի մեջ ես զգում, որ իսկական Ադրիանան է:

– Casual  ոճով եմ սիրում հագնվել, բայց լինում են իրավիճակներ, երբ պարտադրում են դասական ոճ և բարձրակրունկներ:

– Սիրածդ գույնը՞:

– Կարմիր:

– Մոտենում են տոները. ինչո՞վ է այն ասոցացվում քեզ մոտ: Գուցե սեզոնային հենց այս մրգերով և նարնջի բույրո՞վ:

– Այո՛, երբ քայլում ես փողոցով և տեսնում դրսում՝ վաճառասեղաններին դրված գունագեղ ցիտրուսների շարանը, այդ ժամանակ տոնական շունչ ես զգում:

– Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ. ինչպե՞ս է այն սկսվում քեզ մոտ:

– Ընտրում եմ նվերներ, հետո անցնում նախապատրաստական աշխատանքներին:

– Տոնածառը,  բնակարանը կամ գուցե հենց քո փոքրիկ անկյունը՝ ննջարանը, զարդարելիս ինչի՞ն ես ուշադրություն դարձնում՝ տարվա խորհրդանիշ գույներին թե՞ քո ցանկությանը:

– Սիրում եմ զարդարել ըստ իմ ցանկության` գունավոր փայլեր, փուչիկներ, խաղալիքներ:

– Քեզ հետևող և նմանվել փորձող երիտասարդ աղջիկներին ի՞նչ խորհուրդ կտաս ամանորյա զարդարանքների, իրենց ոճի, ինչպես նաև դիմահարդարման հարցում:

– Պարզապես, խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդները , լինեն այնպիսին, ինչպիսին  կան և հաճախ ժպտան:

Կիսվել նյութով