ԱշխարհՄամուլ

Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» շրջվել է. կան վիրավորներ

Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» շրջվել է. կան վիրավորներ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զինծառայողները տուժել են Գյոյգյոլի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ural

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» բեռնատարը շրջվել է Աշիգլի գյուղի տարածքում։

Վթարի հետևանքով 15 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 12-ը թեթև վնասվածքներ են ստացել, և նրանց օգնություն է ցուցաբերվել հենց տեղում, իսկ մյուս երեքի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հոսպիտալ։

Կիսվել էջում