Մամուլ

Ադրբեջանցի զինծառայողները ձնաբքի պատճառով մոլորվել են Քարվաճառի հատվածում

Ադրբեջանցի զինծառայողները ձնաբքի պատճառով մոլորվել են Քարվաճառի հատվածում

Ադրբեջանական բանակի չորս զինծառայողներ, այդ թվում՝ մեկ սպա, վատ եղանակի պատճառով մոլորվել են Ղարաբաղի Քարվաճառի տարածքում՝ դժվարամատչելի հատվածում, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Ըստ տեղեկությունների՝ սպային դեռ փնտրում են։

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին եւ Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ։

adrbejan agn

Հունվարի 29-ի առավոտյան որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կրտսեր սերժանտը եւ շարքայինները։ Նրանք տեղափոխվել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։

Ավագ լեյտենանտին հայտնաբերման ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կիսվել էջում