ԱշխարհՄամուլ

Ադրբեջանցին խոստովանել է, որ ոչ թե հայը, այլ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից

Հենց նոր Կարագանդայից հայտնեցին, որ Նուրուլու ազգանունով ադրբեջանցին, որը առաջին օրվանից ձերբակալված էր, այնուհետև կալանավորված, խոստովանել է  որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն տեղը, որտեղ թաքցրել էր սպանության գործիք դանակը:

karaganda

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը  Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են՝ Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Նարեկ Գուրուրյանը։ 

Աղբյուր՝ Armdaily.am

Կիսվել նյութով