Մամուլ

Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը. ԱԱԾ

Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

vorotan shurnukh

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանցիները Որոտանի հատվածի իրենց տարածքում են ոստիկանական կետ տեղադրել:

«Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում: Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է:

Այդ հենակետն ի սկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնել է Սյունիքի մարզպետը:

Կիսվել էջում