ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանցիները Շուշիում խմում էին Նիկոլի կենացը. Սոֆյա Հովսեփյան (Տեսանյութ)

Ադրբեջանցիները Շուշիում խմում էին Նիկոլի կենացը. Սոֆյա Հովսեփյան (Տեսանյութ)

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր «Հրապարակ TV»-ի եթերում անդրադարձել է Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե «պարտությամբ պետք է հպարտանալ»:

«Պարտությունն ընդունելը գրագետ է և տեղին է, մենք պետք է ընդունենք այն, գնահատենք, վերականգնվենք: Բայց էստեղ երբ ասում են՝ պարտությունով հպարտանում եմ, սա նշանակում է ամենաթողություն և անամոթություն…:

Նոյեմբերի 20-25-ի կողմերն ադրբեջանցիները Շուշիում գտնվող ռեստորանում հենց Նիկոլ Փաշինյանի կենացն էին խմում: Հենց էդ օրը ես Արցախում էի, և երբ արցախցիները դա լսեցին, բոլորը հարձակվել էին ինձ վրա, ես հազիվ եմ կարողացել մարդկանց բացատրել, որ ես հասկանում եմ իրենց ցասումը:

Հասկանո՞ւմ եք՝ ինչպես են մեր արժանապատվության հետ խաղում՝ բարձր երաժշտությանբ, և սա, եթե հպարատանալու պարտություն է, ներողութուն, թող հպարտանան, բայց ես հույս ունեմ ազգը, ո՛չ թե ժողովուրդը, այլ՝ ազգը կգիտակցի այս հպարտության գինը»,- ասել է Հովսեփյանը:

Մանրամասները՝ Հրապարակ TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով