Մամուլ

Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ․ WarGonzo

Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ․ WarGonzo

Ստեփանակերտում @wargonzo նախագծի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանցի 4 զինվորական շրջանցել է Շուշիի մերձակայքում գտնվող խաղաղապահների հենակետը և դուրս եկել դեպի Արցախի մայրաքաղաք տանող մայրուղի՝ տանկի հուշարձանի մոտ:

«Այնտեղ «դիվերսանտները» գրառումներ են արել ցուցանակների վրա և հեռացել։

ՌԴ ՊՆ-ում @wargonzo-ի աղբյուրները հաստատել են, որ միջադեպի մասին զեկուցվել է ՌԴ ԱԻՆ սպաներին, և նրանք առաջիկայում գնահատական կտան եռակողմ համաձայնագրին հակառակ գործողություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ Լաչինի միջանցքի մայրուղու 2 կողմերում՝ 2,5 կմ հեռավորության վրա, չպետք է լինի ոչ մի զինվորական, բացի ռուս խաղաղապահներից։

Ադրբեջանը հետևողականորեն խախտում է այդ կետը»,- նշում է աղբյուրը։

Կիսվել էջում