Մամուլ

Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը

Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ Սյունիքից լուր ստացանք, որ ադրբեջանցի զինվորները չեն սահմանափակվել Սև լճի տարածքով, այլ հասել են Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը։

Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ այժմ Ակներ գյուղի մատույցներում են, նա հաստատեց մեր տեղեկությունը։ 

akner

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները մի քանի վայրով առաջ են եկել մի որոշ մասում հետ գնացել, բայց հիմնականում կանգնած են։

Կիսվել նյութով