Մամուլ

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում մաքսային անցակետ և բենզալցակայան են կառուցում

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում մաքսային անցակետ և բենզալցակայան են կառուցում

Ադրբեջանցիները մեծ թափով շարունակում են Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում սկսած շինարարական աշխատանքները։ Որքանով մեզ տեսանելի է, նրանք ճանապարհի երկու կողմերում մաքսային անցակետ և բենզալցակայան են կառուցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կամո Քոչարյանը։

goris kapan chanaparh

Մինչ մաքսակետի շինարարության ավարտը՝ ադրբեջանցիներն այդ հատվածում կրպակ-կայան են տեղադրել, որտեղ էլ իրանցի բեռնատարների վարորդները վճարում են հարկերը՝ դրանից հետո միայն շարունակելով ճանապարհը։

Կամո Քոչարյանի խոսքով՝ ճանապարհի սկզբում ոստիկանական անցակետն է, այնուհետև մաքսային անցակետն ու բենզալցակայանը։

Կիսվել նյութով