Աշխարհ

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը ցնցումներ է գրանցել նաև Կասպից ծովում

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը ցնցումներ է գրանցել նաև Կասպից ծովում

Երեկ Ադրբեջանում ժամը 21:51 րոպեին 4,5 բալանոց երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը 52 կմ խորության վրա է եղել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումներն զգացվել են Սաբիրաբադ, Քյուրդամիր, Իմիշլի և Սաաթլի բնակավայրերում։

Հավելենք, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև նախօրեին Կասպից ծովում:

երկրաշարժ

Նշենք, որ Ադրբեջանի սեյսմոլոգիական կենտրոնը նախատեսել է ևս մեկ ցնցումներ Սուրախանի շրջանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանի սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի
հյուսիս:

Կիսվել նյութով