Աշխարհ

Ադրբեջանում Սաֆարով եղբայրները սպանել են իրենց հորեղբորը

Ադրբեջանում Սաֆարով եղբայրները սպանել են իրենց հորեղբորը

Ադրբեջանի Մասալլի շրջանում եղբայրները սպանել են իրենց հորեղբորը. այս մասին գրում է Haqqin.az-ը:

Շրջանային դատախազությունը հայտնել է, որ հուլիսի 31-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Մասալլիի շրջանի 62-ամյա բնակիչ Իբադուլլա Սաֆարովի սպանության մասին։

ձերբակալություն

Նախաքննության ընթացքում կասկածներ են եղել, որ 1999 թվականին ծնված Արիզ Սաֆարովը և 2004 թվականին ծնված եղբայրը՝ Ֆագան Սաֆարովը, անձնական հարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ սպանել են իրենց հորեղբորը՝ Իբադուլլա Սաֆարովին՝ կացնով հարվածելով։

Մասալլիի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով։

Սաֆարով եղբայրները որպես կասկածյալներ բերման են ենթարկվել։

Կիսվել նյութով