ԱշխարհՏեսանյութ

Ադրբեջանում հեղեղ է, գյուղերը ջրի տակ են անցել (Տեսանյութ)

Ադրբեջանում հեղեղ է, գյուղերը ջրի տակ են անցել (Տեսանյութ)

Ադրբեջանի հարավում գտնվող Մասալի շրջանում տևական հորդառատ անձրևների հետևանքով Ալվադի գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել Թեզե Ալվադի գյուղը։

Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ ջուրը հեղեղել է բնակելի շինությունների առաջին հարկերը, դաշտերն ու ցանքատարածությունները։

Բնական աղետի հետևանքները վերացնելու նպատակով Ադրբեջանի ԱԻՆ-ը հեղեղված բնակավայրից 39 մարդ է տարհանել։

adrbejan

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեզե Ալվադի գյուղի 9 ընտանիք տարհանվել են նավակներով։ Գյուղի տներից շատերը վնասվել են։

Մեծ քանակությամբ տնային թռչուններ ու ոչխարներ են սատկել։ Փչացել են ցանքատարածությունները։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում