Մամուլ

Ադրբեջանում արդեն խոսում են, որ հայերը մի տոպրակի մեջ էլ կդնեն Զանգեզուրը և կփոխանցեն Ադրբեջանին. Ռաֆայել Հովհաննիսյան

Ադրբեջանում արդեն խոսում են, որ հայերը մի տոպրակի մեջ էլ կդնեն Զանգեզուրը և կփոխանցեն Ադրբեջանին. Ռաֆայել Հովհաննիսյան

Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի հեռուստատեսությունով արդեն խոսում են նրա մասին, որ մի տոպրակի մեջ էլ հայերը կդնեն Զանգեզուրը և կփոխանցեն Ադրբեջանին: Ես մի բան չեմ հասկանում:

Դուք մտածում եք, որ երբ մենք գոռում, ճվում ենք՝ մարդի՛կ, զարթնե՛ք, Սյունիքն էլ ա վտանգված, դրանք մեր ֆանտազիաներն են, ուռճացնում ենք, որովհետև չա՞ր ենք ..

azerbaijan

Անպայման պիտի ձեզ բաց տեքստով ասի՝ Զանգեզուրը Ադրբեջան է և վերջ, որ դուք հավատա՞ք:

Երևանում ապրողներին էլ կարող եմ տխրեցնել:

Մի՛ մտածեք, որ Սյունիքով կավարտվի: Մյուսը լինելու է Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաք Իրևանը:

Հ.Գ. Մի բան էլ ասեմ, որ հստակ ֆիքսեք:

Մինչև հիմա, ադրբեջանցիք ինչ ասել՝ արել են, թեկուզ և դավաճանության շնորհիվ: Դա Արծրուն Հովհաննիսյանի ստերը չեն, որ կասկածեք: Մեր պետությունը կործանման եզրին ա: Խելքի՛ եկեք»:

Կիսվել նյութով