Աշխարհ

Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել, այս անգամ՝ Շամխորում: Ըստ Report-ի, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4 մագնիտուդ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ՝ տեղական ժամանակով ժամը 11:09-ին, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Իսմայիլի շրջանում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում հասել է 4 բալի։

Կիսվել էջում