ԱշխարհՄամուլ

Ադրբեջանն ու Հայաստանը մեկ պետության մաս են եղել․ Պուտին

Ադրբեջանն ու Հայաստանը մեկ պետության մաս են եղել․ Պուտին

Ադրբեջանն ու Հայաստանը մեկ պետության մաս էին, նրանք մեծ թվով կապեր ունեն, և դա հաշվի չառնելը անհնար է, բոլորը հետաքրքրված են՝ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բոլորի համար պարզ է, բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես Ռուսաստանը, մենք բոլորս մեկ պետության մաս ենք եղել, և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ մենք հսկայական կապեր ունենք, և դա հեշտ չէ, դա հաշվի չառնելը պարզապես անհնար է»,- ասել է նախագահը` ելույթ ունենալով ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Պուտինը նշել է «բավականին բարդ իրավիճակ» այս երկրներում և ասել, որ Ռուսաստանը շահագրգռված է այդ տարածքներում խաղաղությամբ։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որ Հարավային Կովկասում լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան»,- եզրափակեց նա։

Ռուսաստանն ավանդաբար մշտապես ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունությանը և աջակցում է Հայաստանին անվտանգության հարցերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ «խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը» Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումն է:

Կիսվել էջում