Աշխարհ

Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են կրկին զորավարժություններ անցկացնել

Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են կրկին զորավարժություններ անցկացնել

Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերն ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

«Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան ՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին», – հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

hamatex zoravarjutyunner

Ավելի վաղ՝ մարտի սկզբին, թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները ժայռամագլցման վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների հետ։

Կիսվել նյութով