Մամուլ

Ադրբեջանն Աղավնոյի մոտակայքում ձերբակալել է ՀՀ քաղաքացու

Ադրբեջանն Աղավնոյի մոտակայքում ձերբակալել է ՀՀ քաղաքացու

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ այսօր իրենց կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը (ծնվ. 1962 թվականին-խմբ.), ով իբրև «հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանի Զաբուխ (Աղավնո) գյուղի տարածքով անցնող հատվածում խախտել է պետական սահմանը»:

Իմ տպավորությամբ Ադրբեջանն անցել է ահաբեկչության և առևանգումների անթաքույց քաղաքականության իրականացմանը:

Սպասենք ՀՀ–ի ու Արցախի համապատասխան գերատեսչությունների հաղորդագրությանը»:

Կիսվել էջում