Աշխարհ

Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը բացառված չէ․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը բացառված չէ․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով պարբերական փոխհրաձգություններն ու լարվածությունը մտահոգության տեղիք են տալիս, իր հոդվածում գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

TRT World-ում հրապարակված հոդվածում թուրք նախարարը խոսել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու անհաջող փորձերի մասին։

«Իրավիճակն անկայուն է, և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման մեր հույսը աստիճանաբար մարում է… Չնայած հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է, քանի որ համաձայնագիրը ձգձգվում է», – գրել է Աքարը:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցին՝ թուրք նախարարը նշել է, որ միջանցքը որեւէ այլ երկրի համար վտանգ չի ներկայացնում եւ կնպաստի տարածաշրջանում համագործակցությանը, կայունությանը եւ զարգացմանը։

Կիսվել էջում