ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ կապված Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նախօրեին տարածած տեսահոլովակի վերաբերյալ:

Բողոքի մեջ նշվում է, որ Մխիթարյանը ներկայացրել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին:

«ԱՖՖ-ն տեղյակ է այս սադրանքի մասին։ Ասոցիացիան արդեն սկսել է համապատասխան ընթացակարգերը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվելուց հետո կուղարկվեն ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա»,- ասվում է ԱՖԱ-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ իտալական Ինտերում հանդես եկող հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական թիմի YouTube-ի պաշտոնական ալիքին և, պատասխանելով հարցին, թե որտեղից է, գծել է Հայաստանի քարտեզը՝ ներառելով Արցախը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում