Մամուլ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում․ Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»։

Կիսվել նյութով