Մամուլ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ կիրառել են ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ կիրառել են ականանետ

Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության  նախարարությունից:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Կիսվել էջում