Մամուլ

Ադրբեջանի զինված ուժերը հետ են շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով

Ադրբեջանի զինված ուժերը հետ են շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը: Վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով:

հակառակորդ տեխնիկա

Հյուսիսում հերթական անգամ հարձակման փորձ է կատարվել: Ադրբեջանի զինված ուժերը հետ են շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով:

Նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև մեծաքանակ զինամթերք:

20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում»:

Կիսվել էջում