Մամուլ

Ադրբեջանի արձակած հրթիռներն ընկել են Իրանի տարածքում

Ադրբեջանի արձակած հրթիռներն ընկել են Իրանի տարածքում

Ադրբեջանի արձակած երկու հրթիռ ընկել է իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում. հաղորդում է МОСКОВСКИЙ КОМСОМОЛЕЦ-ը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:

Հրթիռների ընկնելու հետեւանքով զոհեր չեն եղել: Տեղում աշխատելու են ուղարկվել իրանցի զինվորականները:

Սոցցանցերում խոսվում է Իրանի տարածք Ադրբեջանից ընկած երեք հրթիռի մասին, որոնք հայտնաբերվել են Իրանի՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտուն մոտ շրջաններում: Օգտատերերը չեն բացառում դիտավորությունը՝ նշելով, որ դա կարող է լինել Իրանին պատերազմի մեջ ներքաշելու փորձ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Արցախում մարտեր են ընթանում: Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ հարձակման է անցել շփման ողջ գծով՝ գործադրելով օդուժ, ծանր զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ:

Կիսվել էջում