Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Փելոսիի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Փելոսիի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարություններին։

«Փելոսիի անհիմն և անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք լուրջ հարված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

«Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, դրա սրմանը։

pelosi 1

Անընդունելի են Փելոսիի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն և անարդար մեղադրանքները: Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և նրա պատվիրակության կազմում Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը դրա ուղղակի վկայությունն է։

Քանի որ մոտենում են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, թվում է, թե Փելոսին օգտագործում է այցը ԱՄՆ-ում հայկական լոբբիստական ​​շրջանակների աջակցությունը հավաքելու իր ներքաղաքական օրակարգի համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Կիսվել նյութով