Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության, որով վարչապետը դիմել էր միջազգային հանրությանը և կոչ արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար, հայտարարել է, թե «տարածաշրջանում հիմնական ապակայունացնող գործոնը հայկական ԶՈՒ-ն է»:

Վերջինս նշել է, թե իբր Հայաստանի վարչապետը հերթական անգամ «մոլորեցնում» է միջազգային հանրությանը, և Ադրբեջանը միայն «պատասխան քայլեր է ձեռնարկել ռազմական սադրանքի նկատմամբ, որի արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»:

«Հայկական զինված ուժերը հանդիսանում են Հարավային Կովկասի տարածաշրջանում հիմնական ապակայունացնող գործոնը։

Հակառակ միջազգային իրավունքի և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների՝ դրանք ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»,- ասված է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Կիսվել էջում