Աշխարհ

Ադրբեջանը 1500 դոլար է վճարում ամեն սիրիացի գրոհայինի համար

Ադրբեջանը 1500 դոլար է վճարում ամեն սիրիացի գրոհայինի համար

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում: Reuters–ն իր հոդվածում այդպիսի եզրակացություն է ներկայացնում: Ավելին, հաղորդում է, որ այդ մասին գործակալությանն ասել են հենց իրենք՝  Ադրբեջան ուղևորվող զինյալները:

Reuters-ը խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի: «Ես չէի ուզում, բայց գումարի կարիք ունեմ», – ասել է վարձկաններից մեկը և խոստովանել, որ իրեն խոստացել են ամսական 1500 դոլար, ինչը հսկայական գումար է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Սիրիայի համար: Իսկ մյուսն էլ ասել է, որ ըստ իր տեղեկությունների, մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան:

սիրիա վարձկաններ

Սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «լիակատար անհեթեթություն» է որակել սիրիացի վարձկաններին ներգրավելու մասին հարցը եւ հայտարարել, թե իրենց զինված ուժերը պետք եղածից ավելի զինվոր ու պահեստազոր ունեն:

Սակայն այս գործակալության հոդվածին հաջորդեց  բրիտանական The Guardian-ի հոդվածը: Իսկ հոդվածի հեղինակն էլ  պարբերականի ստամբուլյան թղթակիցն է, և նշել է, թե զրուցել է սիրիացի երեք գրոհայինների հետ,  ովքեր խոստովանել են, որ պայմանագիր են ստորագրել թուրքական մի մասնավոր ընկերության հետ` Ադրբեջանում որպես սահմանապահ աշխատելու համար:

Կիսվել էջում