Աշխարհ

Ադրբեջանը սկսել է հրապարակել սպանված զինծառայողների անունները

Ադրբեջանը սկսել է հրապարակել սպանված զինծառայողների անունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է հրապարակել գիշերային մարտերում սպանված զինծառայողների անունները։ «Մարտերի ժամանակ զոհվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող Նազիմ Աֆղան օղլու Իսայիլովը»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, գրում է news.am-ը:

Ավելի վաղ Ադրբեջանն ընդունել էր զոհերի առկայությունը, սակայն թիվ և անուններ չէր հրապարակում։

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվը կարող է հասնել մինչև երկու տասնյակի։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է ադրբեջանական կողմը տարհանում իր զոհերին:

«Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակը:

Կիսվել էջում