Մամուլ

Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը

Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը

Mediaport-ը գրում է․ Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։

Այս մասին հայտնում է MInval.az լրատվական կայքը, վկայակոչելով Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար Անար Նաջաֆլիի հայտարարությունը։

Այդ ճանապարհով նախկինում Ադրբեջանը ուղիղ կապ էր ապահովում Նախիջեւանի հետ։ Նոր կառուցվող ճանապարհը ամենայն հավանականությամբ մտնելու է այն տրանսպորտային միջանցքի համակարգի մեջ, որով, ըստ նոյեմբերի 9/10 կնքված եռակողմ Հայտարարության, Ադրբեջանի արեւմտյան տարածքները կապվելու են Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ։

talish

Նշենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ ադրբեջանցիները մեծ տեմպերով կառուցում են Թալիշ-Մատաղիս ճանապարհը։

Կիսվել էջում