Մամուլ

Ադրբեջանը մարտի 15-18-ը լայնածավալ զորավարժություն կանցկացվի

Ադրբեջանը մարտի 15-18-ը լայնածավալ զորավարժություն կանցկացվի

Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտի 15-ին անտառային և լեռնային տարածքներում կսկսեն զորավարժություններ անցկացնել՝ մինչև 10 000 զինծառայողի, 100 միավոր զրահատեխնիկայի, մինչև 200 հրթիռահրետանային համակարգերի և ականանետերի ներգրավմամբ։ Այս մասին հայտնում է Zartonk Media-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հայտարարության մեջ ասվում է՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն, մարտի 15-ին ադրբեջանական բանակը ձեռնամուխ կլինի օպերատիվ-մարտավարական զորավարժությունների անցկացմանը:

զորավարժություններ

Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված է մինչև 10 000 զինծառայող, մինչև 100 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռ և հրետանային համակարգեր, ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր»:

Կիսվել էջում