Մամուլ

Ադրբեջանը հինգ գերիների կփոխանցի Հայաստանին

Ադրբեջանը հինգ գերիների կփոխանցի Հայաստանին

Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Բաքուն հինգ գերիների կփոխանցի Երեւանին։

«Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով՝ Ադրբեջանն այսօր եւս հինգ հայ զինծառայողի կփոխանցի Հայաստանին։ Զինծառայողների փոխանցման ընթացակարգը տեղի կունենա Հայաստանի հետ սահմանային գոտիներից մեկում։

«Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

hay geriner jamanum

Հանդիպման արդյունքներից մեկը հայ զինծառայողներին վերադարձնելու մասին պայմանավորվածությունն է։ Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ աջակցում է հումանիտար օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել նյութով