Մամուլ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին, այդ մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովից։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

karmir

Նշենք, որ ՊՆ-ից հայնեցին, որ երեկ ՀՀ Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված զոհվածների թվի մեջ է մտնում փոխանցված 95 զինվորների մարմինները։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին։

Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Կիսվել նյութով