Մամուլ

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորների մարմիններ

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորների մարմիններ

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն Երևանին է հանձնել 32 հայ զինվորների մարմիններ։

Նշվում է, որ փաստը հաստատել են ԱՀ բանտարկյալների եւ անհայտ կորած քաղաքացիների գործերով պետական ​​հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

զոհվածների անուններ

Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 21։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Կիսվել նյութով