Մամուլ

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է նոր գործողության». Էդմոն Մարուքյան

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է նոր գործողության». Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան էջում գրել է․

«Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին՝ պատճառաբանելով, որ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։

Ադրբեջանական կողմի պնդումներն ամբողջությամբ սուտ են. ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են ԼՂ-ից։

Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը»:

Կիսվել էջում