Աշխարհ

Ադրբեջանը թարմացրել է Ղարաբաղում լարվածության հետևանքով զոհվածների թիվը

Ադրբեջանը թարմացրել է Ղարաբաղում լարվածության հետևանքով զոհվածների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղում իրավիճակի սրման հետևանքով զոհվել է 2855 ադրբեջանցի զինվորական, 50-ը համարվում են անհետ կորած:

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2855 զինծառայողի, Հայրենական պատերազմում զոհված և մինչև հունվարի 18-ը հուղարկավորված շեհիդների, ինչպես նաև անհայտ կորած համարվող 50 զինծառայողի լուսանկարները, անունները, ազգանունները և ծննդյան տարեթվերը:

ազերի զինվոր

Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող զինծառայողների որոնման և նույնականացման ուղղությամբ»,- ասված է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կիսվել նյութով