ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել (Տեսանյութ)

Ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը․ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածների վերաբերյալ տեսանյութ է տարածել:

«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը:

Գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Կիսվել նյութով