Աշխարհ

Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ․ Ալիև

Ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ․ Ալիև

«Խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հետ կապված՝ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է»,- այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ։

Զրույցի ընթացքում քննարկվել են բանակցություններ վարելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված հարցեր։

Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է։

Կիսվել էջում