Մամուլ

Ադրբեջանական կողմը կորուստներ ունի․ ի՞նչ է կատարվել սահմանին

Ադրբեջանական կողմը կորուստներ ունի․ ի՞նչ է կատարվել սահմանին

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը փորձ են կատարել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտել։

Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան։

Ադրբեջանական մամուլը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ կորուստներ ունեն։

Կիսվել էջում