Ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Քաղավիացիայից Sputnik Armenia–ին հայտնեցին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել Հայաստան։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում։
Լուսանկարը` «5-րդ ալիքի»
Քիչ առաջ էլ հայտնի դարավ, որ լուրը համապատասխանում է իրականությանը։
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է, որ Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։
Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հարցին, թե արդյոք պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստին մասնակցելու նպատակով՝ Բադալյանը պատասխանել է, որ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն։



