ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանական զորքերն արդեն Բերձորում են

Ադրբեջանական զորքերն արդեն Բերձորում են

Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերն՝ Աղավնոն ու Սուսը, այսօր արդեն Ադրբեջանին են անցել:

Ադրբեջանական բանակն ուրբաթ օրը մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում (Լաչին)։ Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերից ենք տեղականում, որ հայկական բնակավայրերում արդեն ադրբեջանական զորք է տեղակայվել:

Տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են զինվորականները ողջունում օկուպացված Բերձոր քաղաքից:

adrbejan zorqer lacin

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես խոսել է հայկական երեք բնակավայրերի՝ Ադրբեջանին անցնելու մասին: Twitter-ի իր էջում է նա շնորհավորել իր ժողովրդին:

Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերն էլ քննարկում են, որ նախագահ Ալիևն իր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը՝ օգոստոսի 26-ին, մեծ նվեր է արել ոչ միայն տիկին Ալիևային, այլև ամբողջ ադրբեջանցի ժողովրդին:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով