Մամուլ

Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը Սերժ Սարգսյանի հարցազրույցին

Ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձը Սերժ Սարգսյանի հարցազրույցին

Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և մեջբերումներ կատարել։

Լրատվամիջոցը գրում է՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ որևէ բարձր պաշտոն զբաղեցնել Հայաստանում։ Այս մասին նա ասել է ArmNews-ին տված հարցազրույցում։

«Համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում։ Շատերը կասեն, որ 2015-ին էլ նույն բանն եմ ասել, սակայն վարչապետ եմ դարձել, բայց դա առանձին հարցազրույցի թեմա է»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ինքը ոչ մի պարագայում բարձր պաշտոն չի զբաղեցնելու Հայաստանում, սակայն պատրաստ է լինել ցանկացած լուրջ բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական։

Serj Sargsyan

Սակայն դա չի նշանակում, որ նա մտադիր է հեռանալ ակտիվ քաղաքականությունից, կամ նրա գլխավորած ՀՀԿ-ը կկորցնի իր ազդեցությունը քաղաքական դաշտում։

«Հակառակը, ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ լինելու է էլ ավելի ակտիվ։ Եվ եթե ընտրություններ լինեն առանց կապիտուլյանտի, մենք կմասնակցենք»,- ասել է նա։

Նա նաև թերահավատորեն է վերաբերվում իշխող թիմի այն հավաստիացումներին, թե պատրաստ են անցկացնել արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ըստ Սարգսյանի՝ մի ամբողջ պատերազմ կեղծած մարդկանց համար ոչինչ չարժե ընտրությունների արդյունքները կեղծելը»։

Կիսվել նյութով