Մամուլ

Ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորվել է 2 զինծառայող, ինչպես նաև` 14-ամյա երեխա

Ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորվել է 2 զինծառայող, ինչպես նաև` 14-ամյա երեխա

Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում:

Կիսվել նյութով