Ժամանց

Աբրամովիչը վաճառում է ինքնաթիռը. համացանցում հայտնվել են VIP սրահի լուսանկարները

Աբրամովիչը վաճառում է ինքնաթիռը. համացանցում հայտնվել են VIP սրահի լուսանկարները

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի շքեղ օդանավը վաճառվում է, հայտնում է Avianews-ը։ Վաճառքի մասին ծանուցումը տեղադրվել է Global Jet թռիչքային օպերատորի կողմից։ Ընկերությունը հրապարակել է նաև ինքնաթիռի ինտերիերի լուսանկարները։

abramovich inqnatir 6

Նկարագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռը թողարկվել է 2007 թվականին, կատարել է 1 954 թռիչք՝ 7 080 ժամ ընդհանուր տևողությամբ։ Մինչ այս ինքնաթիռն ունեցել է միայն մեկ սեփականատեր։

abramovich inqnatir 2

Որպես ստանդարտ՝ այս դասի ինքնաթիռը կարող է տեղափոխել 250 ուղևոր։ Ինքնաթիռը կարող է Եվրոպայից Ամերիկա թռչել առանց վառելիքի լիցքավորման։

abramovich inqnatir 3

VIP տարբերակում սրահն ունի 34 անձի տեղավորելու հնարավորություն: Ինքնաթիռում կա ննջասենյակ՝ առանձին լոգասենյակով, գրադարան, հյուրերի երեք ննջասենյակ, ճաշասենյակ, ընդհանուր սենյակ և հանգստի մի քանի տարածքներ:

abramovich inqnatir 5

Ըստ Forbes-ի՝ Աբրամովիչը ինքնաթիռը գնել է 315 մլն դոլարով, լոտի նախնական գնահատված արժեքը 100 մլն դոլար է։

abramovich inqnatir 4
Կիսվել նյութով