Մամուլ

Աբովյանում` 26-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են

Աբովյանում` 26-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում, Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 5 հոգու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները Opel-ի վարորդի և այդ պահին նշած վայրով անցնող «Kingmarshal» պահնորդական կազմակերպության աշխատակից Տիգրան Մարությանի ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

opel vraert

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի կրտսեր պարեկ Հարութ Հովհաննիսյանը։

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից 2-ը երեխաներ են։

Կիսվել էջում