Քաղաքականություն

Աբովյանում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը

Աբովյանում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացավ քաղաքապետի ընտրությունները։ 20։00-ին փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել էր հաշվարկը։

Ըստ ձայների նախնական հաշվարկի՝ Աբովյանում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Աբովյանում կա 27 ընտրական տեղամաս։ Ընտրողների թիվը 44․600 է:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի 5 թեկնածուներն են, Վահագն Գևորգյանը, Գրիգոր Գուլյանը, Սասուն Գրիգորյանը, Մանուկ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը։

Հիմնական պայքարը ընթանում է ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:

Կիսվել նյութով