Մամուլ

ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն մտել են Առողջապահության նախարարություն

ԱԱԾ-ն և Քննչական կոմիտեն մտել են Առողջապահության նախարարություն

 Քննչական կոմիտեում կա քրեական վարույթ նախաձեռնված, որի շրջանակներում այսօր ՀՀ քննչական կեմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ մտել է Առողջապահության նախարարություն և քննչական գործողություններ է իրականացնում։

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,-ասաց քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Կիսվել էջում